15:46  ,  21 մարտի, 2016

Նովակ Ջոկովիչ. Մեծ նվաճում է 5-րդ անգամ հաղթել Ինդիան Ուելսում

Այս մրցաշարը հրաշալի ստացվեց ինձ համար, հայտարարել է աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ԱՄՆ-ի Ինդիան Ուելսում անցկացվող ավանդական ամենամյա մրցաշարում 5-րդ անգամ հաղթելուց հետո:

«Ես ուրախ եմ, որ մրցաշարի ընթացքում բարելավեցի խաղը: Արդեն երկու տարի ինձ դա հաջողվում է: Ես հաղթում եմ առաջին տասնյակի խաղացողներից շատերին: Ես ունեմ հանդիպումներին պատրաստվելու իմ մեթոդները, որոնք տալիս են արդյունք: Մեծ նվաճում է 5-րդ անգամ հաղթել Ինդիան Ուելսում»,- Նովակ Ջոկովիչի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Եզրափակիչում Ջոկովիչը մեծ առավելությամբ հաղթել է կանադացի Միլոշ Ռաոնիչին՝ 6:2, 6:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս