01:53  ,  21 մարտի, 2016

ՊՍԺ-ն չեմպիոնի կարգավիճակում առաջին հանդիպումը տանուլ տվեց

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրում նորընծա չեմպիոն ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում մրցեց «Մոնակոյի» հետ եւ պարտվեց 0:2 հաշվով:

«Մոնակոն» 55 միավորով երկրորդ տեղում է եւ 5 միավորի առավելություն ունի երրորդ տեղում ընթացող «Նիցայի» նկատմամբ:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն դեռ անցած տուրում ապահովել է առաջին տեղը՝ 77 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 31-րդ տուր

ՊՍԺ - «Մոնակո»՝ 0:2

Վագներ Լավ, 65, Ֆաբինյո, 68, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում