«Մարսելի» երկրպագուներն անկարգություններ են սարքել «Ռենի» դեմ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի խաղում, գրում է Daily Mail-ը:
3 երկրպագուներ ձերբակալվել են: Նրանից երկուսը ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել խաղից առաջ, իսկ մեկը՝ հանդիպումից հետո:
«Մարսելի» մոտ 500 ֆանատներ խաղից հետո սպասել են թիմի ավտոբուսի մոտ, որպեսզի հարաբերություններ պարզեն ֆուտբոլիստների հետ: Այդ խաղում «Մարսելը» տնային պարտություն է կրել 2:5 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում