17:25  ,  19 մարտի, 2016

«Մարսելի» ֆանատներն անկարգություններ են սարքել եւ ձերբակալվել (ֆոտոշարք)

«Մարսելի» երկրպագուներն անկարգություններ են սարքել «Ռենի» դեմ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի խաղում, գրում է Daily Mail-ը:

3 երկրպագուներ ձերբակալվել են: Նրանից երկուսը ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել խաղից առաջ, իսկ մեկը՝ հանդիպումից հետո:

«Մարսելի» մոտ 500 ֆանատներ խաղից հետո սպասել են թիմի ավտոբուսի մոտ, որպեսզի հարաբերություններ պարզեն ֆուտբոլիստների հետ: Այդ խաղում «Մարսելը» տնային պարտություն է կրել 2:5 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս