00:15  ,  15 մարտի, 2016

Եվգենի Պլյուշչենկոն վիրահատվել է

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն Իսրայելում ենթարկվել է ողնաշարի պարանոցային հատվածի ողերի ճողվածքի հեռացման վիրահատության:

«Նյարդերի սեղմում ունեի, ձախ ձեռքս գործնականում չէր աշխատում, այդ պատճառով ստիպված էի դիմել հերթական վիրահատության: Չորս օրից աստիճանաբար կվերադառնամ մարզումների: Առաջիկա հինգ ամիսներին արգելված է ինձ ցատկեր կատարել, մյուս մարզումները կարելի են»,- Պլյուշչենկոյի խոսքը մեջբերում է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Պլյուշչենկոն Երեւանում ներկայացրել էր «Սառույցի թագավորները» շոուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում