09:44  ,  14 մարտի, 2016

«Լիգա-1». Իբրահիմովիչը երկրորդ ամենաարագը հատեց 100 գոլի սահմանագիծը

ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, պոկերի հեղինակ դառնալով «Տրուայի» դեմ Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի խաղում, «Լիգա-1»-ում գոլերի քանակը հասցրել է 102-ի: Դրա համար նրանից պահանջվեց 115 հանդիպում, գրում է France Football-ը:

Իբրահիմովիչից արագ Ֆրանսիայի առաջնությունում 100 գոլի սահմանագիծը հատել է միայն արգենտինացի հարձակվող Կարլոս Բյանկին, որը 1973-1977-ը «Ռեյմսի» կազմում 100 գոլ էր խփել 11 հանդիպումներում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության ավարտից 8 տուր առաջ ՊՍԺ-ն ապահովել էր չեմպիոնի տիտղոսը, իսկ 34-ամյա Իբրահիմովիչը 27 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում