19:24  ,  13 մարտի, 2016

Անգլիայի Գավաթ. «Արսենալը» լքում է պայքարը

Լոնդոնի «Արսենալը» դուրս մնաց ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունից: Քառորդ եզրափակիչում Արսեն Վենգերի գլխավորած թիմը տանը 1:2 հաշվով պարտվեց «Ուոթֆորդին»:

Օրվա մյուս խաղում կիսաեզրափակիչի ուղեգիր կվիճարկեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Վեստ Հեմը»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Անգլիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Արսենալ» - «Ուոթֆորդ»՝ 1:2

Դանիել Ուելբեք, 88 - Օդիոն Իգալո, 50, Ադլեն Գեդիուրա, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում