18:47  ,  13 մարտի, 2016

Իբրահիմովիչ՝ պոկեր, Կավանի՝ դուբլ, ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի չեմպիոն

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության ավարտից 8 տուր առաջ ՊՍԺ-ն հռչակվեց չեմպիոն (չորրորդ անգամ): 30-րդ տուրում փարիզյան ակումբը հյուրընկալվեց «Տրուային» եւ առավելության հասավ 9:0 հաշվով: Չորս գոլ խփեց Զլատան Իբրահիմովիչը, դուբլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին:

ՊՍԺ-ն վաստակել է 77 միավոր եւ առավելությունը երկրորդ տեղում ընթացող «Մոնակոյի» նկատմամբ հասցրեց 25 միավորի: «Տրուան» 14 միավորով վերջին տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր

«Տրուա» - ՊՍԺ՝ 0:9

Էդինսոն Կավանի, 13, 75, Խավյեր Պաստորե, 17, Ադրիեն Ռաբիո, 19, Զլատան Իբրահիմովիչ, 46, 52, 55, 89, Մաթյո Սոնյե, 58, ինքնագոլ

Չիրացրած 11մ՝ Էդինսոն Կավանի, 75

Հեռացում՝ Լոսեմի Կարաբուե («Տրուա»), 74

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով