Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է մարզիկների թարմացրած վարկանիշները:
Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է 98 կգ քաշայինների աղյուսակը:
Բաքվում կայացած Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը չորրորդն է 66 կգ քաշային կարգում, իսկ Ռաֆիկ Մանուկյանը 17-րդ տեղում է հայտնվել 80 կգ քաշայինների ցուցակում:
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը 9-րդն է 75 կգ քաշային կարգում, իսկ Կարապետ Չալյանը՝ 13-րդը:
Ուկրաինան ներկայացնող Արմեն Վարդանյանը 71 կգ քաշայիննների ցուցակում զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ Բրազիլիայի դրոշի ներքո հանդես եկող Էդուարդ Սողոմոնյանը 9-րդն է գերծանր քաշայինների պայքարում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում