18:42  ,  2 մարտի, 2016

Մալաքյան եղբայրների նորամուտը «Ստալում» (ֆոտոշարք)

Հայ կիսապաշտպաններ Էդգար ու Գոռ Մալաքյանները Դնեպրոձերժինսկի «Ստալում» առաջին պաշտոնական խաղն անցկացրին «Դնեպրի» դեմ Ուկրաինայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի մրցավեճում: Մալաքյան եղբայրները «Ստալի» մեկնարկային կազմում էին, ինչը «Դնեպրին» չխանգարեց արտագնա հաղթանակ տանել 3:0 հաշվով եւ պատասխան խաղին մոտենալ մեծ առավելությամբ:

Գոռը հանդես էր եկել առանց փոխարինման, իսկ Էդգարը խաղադաշտը լքել էր 82-րդ րոպեին: «Դնեպրի» մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղի ֆոտոռեպորտաժը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնության առաջին հատվածում Մալաքյան եղբայրները հանդես էին գալիս Գյումրիի «Շիրակում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով