19:44  ,  29 փետրվարի, 2016

ԵԱ-ում հայ հրաձիգները նվաճել են երկու մեդալ

Հունգարիայում անցկացված հրաձգության Եվրոպայի երիտասարդական առաջնությունից Հայաստանի հրաձիգները հայրենիք են վերադարձել մեկ արծաթե եւ մեկ թիմային բրոնզե մեդալներով, հաղորդում է msy-ը: 

10 մ վազող թիրախ` խառը վազք, 2x20 կրակոց վարժության երիտասարդ աղջիկների 14 մրցակիցների պայքարում Լիլիթ Մկրտչյանը (Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան) 366 միավորով արժանացել է արծաթե մեդալի: 

Նույն վարժության երիտասարդ տղաների պայքարում 18 մրցակիցներից Ռազմիկ Մինասյանը, վաստակելով 367 միավոր, գրավել է 9-րդ տեղը, Շանթ Սարգսյանը՝ 365 միավորով գրավել է 11-րդ տեղը, իսկ Հովհաննես Խաչատրյանը՝ 362 միավորով, գրավել է 13-րդ տեղը:  Թիմային պայքարում տղաները արժանացել են բրոնզե մեդալների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում