17:10  ,  29 փետրվարի, 2016

«Լիոնի» երկրպագուն մահացել է ՊՍԺ-ի դեմ խաղի ժամանակ

«Լիոն» - ՊՍԺ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրի խաղի ժամանակ մահացել է դաշտի տերերի երկրպագուներից մեկը, հաղորդում է ակումբի կայքը:

«Լիոնի» անդամալույծ երկրպագուն մահացել է սրտի կաթվածից: Բժիշկներն անմիջապես արձագանքել են եւ փորձել օգնել երկրպագուին, սակայն նա մահացել է տեղում:

«Լիոնը» ցավակցել է երկրպագուի հարազատներին եւ հայտնել, որ «Գենգամի» դեմ Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի խաղից առաջ կհարգի նրա հիշատակը:

Հիշեցնենք, որ Լիոնում դաշտի տերերը հաղթել էին 2:1 հաշվով, իսկ «Լիգա-1»-ում ՊՍԺ-ի ռեկորդային անպարտելի շարքը չէր շարունակվել 39-րդ խաղում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս