Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ի ռեկորդային անպարտելի շարքը չշարունակվեց 39-րդ խաղում: «Լիգա-1»-ի 28-րդ տուրի վերջին խաղում Ֆրանսիայի չեմպիոնը հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Լիոնին»: Առաջին խաղակեսում լիոնցիները խփեցին 2 գոլ, իսկ ընդմիջումից հետո ՊՍԺ-ին բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրայի գոլի շնորհիվ հաջողվեց միայն կրճատել հաշիվը:
Լորան Բլանի թիմի անպարտելի շարքը սկսվել էր նախորդ առաջնությունից: Փարիզցիներն ունեն 73 միավոր եւ 23 միավոր գերազանցում են երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյին»: «Լիոնը» 43 միավորով բարձրացավ երրորդ տեղ:
Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր
«Լիոն» - ՊՍԺ՝ 2:1
Մաքսվել Կորնյե, 12, Սերջի Դարդեր, 45+1 – Լուկաս Մոուրա, 51
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում