15:50  ,  24 փետրվարի, 2016

Հենրիխ Մխիթարյանն ինքնագրեր է բաժանել օդանավակայանում (ֆոտո)

Check-in Porto ✈️󾓥󾓩

Posted by Borussia Dortmund on Wednesday, 24 February 2016

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները մեկնել են Պորտուգալիա, որտեղ փետրվարի 25-ին Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղ կանցկացնեն «Պորտուի» հետ:

Օդանավակայանում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու ակումբակիցները ինքնագրեր են բաժանել երկրպագուներին: Պորտու ժամանելուց հետո Թոմաս Տուխելի թիմը փետրվարի 24-ին մարզում կանցկացնի «Դրագան» ստադիոնում, որտեղ կայանալու է հանդիպումը:

Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած առաջին խաղում «Բորուսիան» առավելության է հասել 2:0 հաշվով: Պատասխան խաղը կսկսվի Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով