Check-in Porto ✈️
Posted by Borussia Dortmund on Wednesday, 24 February 2016
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները մեկնել են Պորտուգալիա, որտեղ փետրվարի 25-ին Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղ կանցկացնեն «Պորտուի» հետ:
Օդանավակայանում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու ակումբակիցները ինքնագրեր են բաժանել երկրպագուներին: Պորտու ժամանելուց հետո Թոմաս Տուխելի թիմը փետրվարի 24-ին մարզում կանցկացնի «Դրագան» ստադիոնում, որտեղ կայանալու է հանդիպումը:
Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած առաջին խաղում «Բորուսիան» առավելության է հասել 2:0 հաշվով: Պատասխան խաղը կսկսվի Երեւանի ժամանակով կեսգիշերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում