22:10  ,  20 փետրվարի, 2016

Իբրահիմովիչի դուբլն օգնեց ՊՍԺ-ին

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն տանը 4:1 հաշվով հաղթեց «Ռեյմսին»: Ֆրանսիայի չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը 23 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

ՊՍԺ-ն ունի 73 միավոր եւ 27 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Մոնակոից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Ֆրանսիայի առաջնություն, 27-րդ տուր

ՊՍԺ - «Ռեյմս»՝ 4:1

Գրեգորի վան դեր Վիլ, 12, Զլատան Իբրահիմովիչ, 43, 68, Էդինսոն Կավանի, 45+1 – Պրինց Օնիանգ, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս