15:16  ,  19 փետրվարի, 2016

ՈւԵՖԱ. Մխիթարյանը՝ Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդ

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում, այս շաբաթվա լավագույն խաղացողների չորս հավակնորդների թվում: Քվեարկությունն անցկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կոչմանը հավակնում են նաեւ իսպանական «Վալենսիայի» հարձակվող Սանտի Մինան, Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Արից Ադուրիսը, գերմանական «Աուգսբուրգի» պաշտպան Ռագնար Կլավանը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» 2:0 հաշվով հաղթել է պորտուգալական «Պորտուին», Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում