16:38  ,  25 հունիսի, 2012

Ֆիլիպ Լամ. Միայն մեկ նպատակ. բարձրացնել Եվրոպայի գավաթը

Մեզ դեռ մինչեւ մրցաշարը համարում էին Եվրո-2012-ի գլխավոր ֆավորիտներից մեկը: Այնպես որ արտաքին ճնշումը ոչ մի տեղ չի կորել. մարդիկ մեզանից միայն հաղթանակ են սպասում, հայտարարել է Գերմանիայի հավաքականի ավագ Ֆիլիպ Լամը:

«Մենք միայն մեկ նպատակ ենք տեսնում` հուլիսի 1-ին Կիեւում մեր գլխավերեւում բարձրացնել Եվրոպայի գավաթը: Սակայն հասկանում ենք, որ լրացուցիչ մեզ լարել պետք չէ»,- նշել է Գերմանիայի հավաքականի ավագ Ֆիլիպ Լամը:

Խոսելով Իսպանիայի հավաքականի մասին, Լամը ընդգծել է, որ նրանք պատահական չեն համարվում մրցաշարի գլխավոր ֆավորիտը. «Իսպանիան գերազանց է խաղում ոչ միայն դաշտի կենտրոնում, ինչին բոլորը սովորել են, այլ նաեւ պաշտպանությունում: Հիշեք. ֆրանսիացիները ընդամենը մեկ գոլային պահ ունեին Կասիլյասի դարպասին: Դա տպավորիչ է: Իսպանացիները` Եվրոյի լիիրավ ֆավորիտներն են»,- Լամի խոսքը մեջբերում է Sovsport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով