16:10  ,  17 փետրվարի, 2016

Ռուս ֆուտբոլիստը կարող է որակազրկվել Ստամբուլում Պուտինի լուսանկարով շապիկը ցուցադրելու համար (ֆոտո)

Մոսկվայի «Լոկոմոտիվի» ռուս կիսապաշտպան Դմիտրի Տարասովը կարող է պատժվել թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շապիկի համար, հայտնում է «Р-Спорт»-ը։

Ստամբուլում կայացած հանդիպման վերջում Տարասովը ցուցադրել էր Պուտինի նկարով շապիկը, որի վրա «Ամենաքաղաքավարի նախագահ» գրառումն էր։

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն կարող է որակազրկել  ռուս ֆուտբոլիստին եւ «Լոկոմոտիվին» սադրանքի համար։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները լարված են վերջին շրջանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով