17:42  ,  15 փետրվարի, 2016

Անաստասիա Գալուստյան. Արտիստականության գնահատականներս ավելի բարձր պետք է լինեին

Ամեն ինչ արեցի իմ հնարավորությունների առավելագույնի չափով։ Միավորներիցս չեմ դժգոհում, միայն կարծում եմ, որ արտիստականության համար գնահատականներս ավելի բարձր պետք է լինեին։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լիլեհամերից ասաց ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը՝ մեկնաբանելով կարճ ծրագրի իր մրցելույթը։

Հիշեցնենք, որ մենասահքի կարճ ծրագրում Գալուստյանը զբաղեցրել է 7-րդ տեղը՝ վաստակելով 55.89 միավոր: 

«Գոհ եմ իմ մրցելույթից, ամեն ինչ շատ լավ ստացվեց։ Բայց կուզեի ավելին անել, ավելի բարձր միավորներ վաստակել։ Ես ամեն ինչ արեցի իմ հնարավորությունների առավելագույնի չափով։ Միավորներիցս չեմ դժգոհում, միայն կարծում եմ, որ արտիստիզմի համար գնահատականներս ավելի բարձր պետք է լինեին։ Այժմ հանգստանում եմ, պատրատվում եմ վաղվա ելույթիս։ Վաղը ազատ ծրագիրն է, կարծում եմ ամենը լավ է լինելու»,- ասաց Անաստասիա Գալուստյանը։

Ազատ ծրագրի կատարումը փետրվարի 16-ին է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով