01:20  ,  12 փետրվարի, 2016

Իսպանիայի Գավաթ. Եզրափակիչում՝ «Բարսելոնա» - «Սեւիլիա»

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Սեւիլիան» հյուրընկալվելիս 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Վիգոյի «Սելտայի» հետ, սակայն առաջին խաղում 4:0 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս եկավ եզրափակիչ:

Մայիսի 21-ին կայանալիք վճռական խաղում «Սեւիլիան» կմրցի «Բարսելոնայի» հետ, որը պայքարից դուրս է թողել «Վալենսիային»:

Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Սելտա» - «Սեւիլիա»՝ 2:2 (առաջին հանդիպում՝ 0:4)

Յագո Ասպաս, 35, 55 - Էվեր Բանեգա, 57, Եվգենի Կոնոպլյանկա, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս