21:40  ,  10 փետրվարի, 2016

Եվրոպայի առաջնություն․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ներկայացրել է թիմի կազմը, որը կմասնակցի Ռիգայում մարտի 8-13-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Հայաստանի թիմի կազմում Լատվիայի մայրաքաղաք կմեկնեն՝ Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Լեւոն Ջուլֆալակյանը հայտնել է, որ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցելու  Եվրոպայի առաջնությանը, քանի որ պատրաստվում է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում