01:57  ,  8 փետրվարի, 2016

Իբրահիմովիչի ու Դի Մարիայի գոլերը ՊՍԺ-ին հաղթանակ բերեցին Մարսելում

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի վերջին խաղում առաջատար ՊՍԺ-ն 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Մարսելի» նկատմամբ: Ֆրանսիայի չեմպիոնի կազմում հաշիվը երկրորդ րոպեին բացեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը 21 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Առաջին խաղակեսում մարսելիցներին հաջողվեց խփել պատասխան գոլը, սակայն ընդմիջումից հետո արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան Իբրահիմովիչի փոխանցումից հետո հաղթանակ բերեց հյուրերին:

ՊՍԺ-ն ունի 69 միավոր եւ դարձյալ 24 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Մոնակոից»: «Մարսելը» 34 միավորով 10-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 25-րդ տուր

«Մարսել» - ՊՍԺ՝ 1:2

Ռեմի Կաբելա, 25 – Զլատան Իբրահիմովիչ, 2, Անխել Դի Մարիա, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում