01:19  ,  25 հունիսի, 2012

Զագրեբ. Հայաստանն առանց ոսկե մեդալի չմնաց

Զագրեբում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության երկրորդ օրը Հայաստանը նվաճեց ոսկե մեդալ:

55 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը եզրափակիչում 1:0, 0:2, 2:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Սաքիթ Գուլիեւին եւ նվաճեց հաղթողի տիտղոսը:

84 կգ քաշային կարգում Վաղինակ Մինասյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 0:13 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ֆուադ Ալիեւին:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավեց 6-րդ տեղը` առաջ թողնելով Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Գերմանիայի հավաքականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English