11:27  ,  5 փետրվարի, 2016

Ձմռան ամենաթանկ տրանսֆերը

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենախոշոր գործարքը դարձավ Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշերայի տեղափոխությունը Չինաստան: «Ցզյանսու Սայնթին» 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 50 միլիոն եվրո, հաղորդում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը:

Ոչ պաշտոնական տվյալներով, Ուկրաինայի հնգակի չեմպիոնի տարեկան աշխատավարձը նոր թիմում կլինի 10 միլիոն եվրո:

Այս տրանսֆերային պատուհանի նախորդ ռեկորդային տեղափոխությունը եւս կատարել էր չինական թիմ: «Գուանչժոուն» 42 միլիոն եվրո էր վճարել Մադրիդի «Աթլետիկոյին» կոլումբացի հարձակվող Ջեքսոն Մարտինեսի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English