11:25  ,  4 փետրվարի, 2016

ՊՍԺ-ն գերազանցեց «Նանտի» ռեկորդը

Փարիզյան ՊՍԺ-ն, Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում 3:1 հաշվով հաղթելով «Լորյենին», սահմանել է «Լիգա-1»-ի անպարտելի շարքի ռեկորդ, գրում է France Football-ը:

Ֆրանսիայի առաջնությունում Լորան Բլանի թիմը չի պարտվում 33 խաղ անընդմեջ (սկսած նախորդ առաջնությունից): Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր «Նանտին», որը պարտություն չէր կրել 1994-ի հուլիսից մինչեւ 1995-ի ապրիլը:

Հիշեցնենք, որ «Լիգա-1»-ի 24-րդ տուրից հետո ՊՍԺ-ն երկրորդ տեղում ընթացող «Մոնակոյի» նկատմամբ ունի 24 միավորի առավելություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով