23:10  ,  2 փետրվարի, 2016

Ինյեստան ու Մեսին 9-րդ անգամ միասին կմասնակցեն Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչին

Իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ու արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Բարսելոնայի» կազմում 10 մրցաշրջանում 9-րդ անգամ կմասնակցեն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչին, կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

Այդ 9 կիսաեզրափակիչներում «Բարսելոնան» պարտվել է միայն երեքում  (2007-ին «Խետաֆեին»՝ 5:6, 2008-ին «Վալենսիային»՝ 3:4, 2013-ին «Ռեալին»՝ 2:4):

Այդ ընթացքում «Բարսելոնան» Իսպանիայի գավաթը նվաճել է երեք անգամ՝ 2009-ին, 2012-ին, 2015-ին:

«Բարսելոնա» - «Վալենսիա» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 3-ին, Երեւանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում