16:44  ,  2 փետրվարի, 2016

Հայաստանը 2 ներկայացուցիչ կունենա ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում

Ձմեռային երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Նորվեգիայում հանդես կգան գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը եւ դահուկորդ Միքայել Միքայելյանը:

Ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում, որը երկրորդ անգամ է հյուրընկալում Խաղերը: Բացման արարողության ժամանակ Խաղերի կրակը կվառի Նորվեգիայի արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրան:

Պատանեկան Օլիմպիական խաղերը կանցկացվի փետրվարի 12-21-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում