Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Սենտ Էթյենի» նկատմամբ: Ֆրանսիայի չեմպիոնի 2 գոլերն էլ երկրորդ խաղակեսում խփեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը 19 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
ՊՍԺ-ն ունի 63 միավոր եւ 24 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Մոնակոից»:
Ֆրանսիայի առաջնություն, 23-րդ տուր
«Սենտ Էթյեն» - ՊՍԺ՝ 0:2
Զլատան Իբրահիմովիչ, 61, 90+2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում