01:01  ,  31 հունվարի, 2016

«Նանտի» արտագնա հաղթանակը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում «Նանտը» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Տրուային»: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմի հաղթական գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց բելգիացի հարձակվող Գիյոմ Ժիլեն:

Այս հաղթանակից հետո «Նանտը» 32 միավորով բարձրացավ 8-րդ տեղ:

Ֆրանսիայի առաջնություն, 23-րդ տուր

«Տրուա» - «Նանտ»՝ 0:1

Գիյոմ Ժիլե, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով