22:25  ,  30 հունվարի, 2016

ԵԱ-2016. Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը գրավեցին 18-րդ տեղը

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը 18-րդ տեղը գրավեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում: Կանադայում բնակվող զույգը ազատ ծրագրում հավաքեց 125,19 միավոր:

Կարապետյանն ու Սենեկալը կարճ ծրագրում գրանցել էին 20-րդ արդյունք՝ հաղթահարելով որակավորման փուլը:

Հիշեցնենք, որ Բրատիսլավայում Հայաստանը ուներ եւս երկու ներկայացուցիչ մենասահքում: Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրից հետո դուրս էր մնացել պայքարից, իսկ Անաստասիա Գալուստյանը գրավել էր 15-րդ տեղը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս