15:12  ,  30 հունվարի, 2016

Australian Open. Սերենա Ուիլյամսը եզրափակիչում պարտվեց Անժելիկ Կերբերին

Աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում պարտվեց գերմանացի Անժելիկ Կերբերին: Ֆավորիտի կարգավիճակում հանդես եկած Ուիլյամսը 6-րդ ռակետի հետ պայքարում մրցախաղը տանուլ տվեց 4:6, 6:3, 4:6 հաշվով: Հանդիպումը տեւել է 2 ժամ 8 րոպե:

Կերբերն առաջին անգամ է նվաճում «Մեծ սաղավարտի» մրցաշարի չեմպիոնական տիտղոս: 28-ամյա բրեմենցին համաշխարհային դասակարգման աղյուսակում կբարձրանա երկրորդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով