17:03  ,  29 հունվարի, 2016

Australian Open. Էնդի Մարեյը եզրափակիչում է

Բրիտանացի Էնդի Մարեյը նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ ուղեգիր՝ 4:6, 7:5, 6:7, 6:4, 6:2 հաշվով առավելության հասնելով կանադացի Միլոշ Ռաոնիչի նկատմամբ: Մրցախաղը տեւեց չորս ժամից ավելի:

Մարեյը 5-րդ անգամ հանդես կգա Australian Open-ի եզրափակիչում: Նրա մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը հունվարի 28-ին 6:1, 6:2, 3:6, 6:3 հաշվով պարտության էր մատնել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին: Նովակ Ջոկովիչը պաշտպանում է տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում