16:14  ,  29 հունվարի, 2016

Իսպանիայի Գավաթ. Կիսաեզրափակիչի զույգերը

Իսպանիայում տեղի է ունեցել ֆուտբոլի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի զույգերի վիճակահանությունը: Տիտղոսը պաշտպանող «Բարսելոնան» կմրցի «Վալենսիայի» հետ: Մյուս զույգը կազմել են «Սեւիլիան» ու «Սելտան»:

Առաջին հանդիպումները փետրվարի 3-ին են, պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց: Եզրափակիչը մայիսի 21-ին է:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում «Բարսելոնան» դուրս է թողել Բիլբաոյի «Աթլետիկին», «Վալենսիան»՝ «Լաս Պալմասին», «Սեւիլիան»՝ «Միրանդեսին», «Սելտան»՝ Մադրիդի «Աթլետիկոյին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում