12:49  ,  29 հունվարի, 2016

Մյունխեն. Հայաստանի հրաձիգների արդյունքները

Մյունխենում մեկնարկած հրաձգության մրցաշարում 10 մասնակից ունի Հայաստանը: 10 մետր օդամղիչ ատրճանակ (60 կրակոց) երիտասարդների պայքարում 56 մրցակցից Զավեն Իգիթյանը խոցել է 573 միավոր, 6-րդ տեղով մտել եզրափակիչ եւ գրավել 7-րդ տեղը:

Նույն վարժությունում Բենիկ Խլղաթյանը գրավել է 28-րդ տեղը` խոցելով 561 միավոր:

10մ օդամղիչ հրացան, (60 կրակոց) տղամարդկանց վարժությունում 85 մրցակցից Սուրեն Բերյանը գրավել է 17-րդ տեղը` խոցելով 626,4 միավոր, Հրաչիկ Բաբայանը 626,0 միավորով գրավել է 20-րդ տեղը, Քրիստիան Լաուերը 618,5 միավորով` 70-րդ:

10մ օդամղիչ հրացան, (60 կրակոց) երիտասարդների պայքարում 61 մրցակցից Վրեժ Թորոսյանը գրավել է 22-րդ տեղը` խոցելով 618.3 միավոր, ինչը ռեկորդային է նրա համար: Հայկ Բաբայանը գրավել է 45-րդ տեղը` խոցելով 612.8 միավոր:

10մ օդամղիչ հրացան, (40 կրակոց) մեծահասակների պայքարում 74 մրցակցից Էլմիրա Կարապետյանը գրավել է 59-րդ տեղը` խոցելով 369 միավոր:

 Հունվարի 29-ին կմեկնարկի 10մ օդամղիչ հրացան, (40 կրակոց) կանանց վարժությունը, որտեղ հանդես կգան Իրինա Լաուերը (Աղաջանյան) եւ Մարիամ Միքայելյանը: Երիտասարդների պայքարում հանդես եկող Վրեժ Թորոսյանը, Հայկ Բաբայանը, Զավեն Իգիթյանն ու Բենիկ Խլղաթյանը հունվարի 29-ին կկրկնեն վարժությունները, հաղորդում է ՀԱՕԿ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում