22:14  ,  27 հունվարի, 2016

Մեսին, Սուարեսն ու Նեյմարը կօգնեն «Բարսելոնային» «Աթլետիկի» դեմ

«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսն ու Նեյմարը հայտավորված են Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպմանը, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Առողջական խնդիրների պատճառով խաղին չի մասնակցի թուրք կիսապաշտպան Արդա Թուրանը:

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Մասիպ, Պիկե, Բուսկետս, Դանի Ալվես, Ինյեստա, Սուարես, Մեսի, Նեյմար, Մասկերանո, Բարտրա, Մունիր, Սերխի Ռոբերտո, Ադրիանո, Վիդալ, Վերմալեն, Մաթյո:

Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել է «Բարսելոնան»: Պատասխան հանդիպումը հունվարի 27-ին է, կեսգիշերից հետո 00:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում