09:49  ,  27 հունվարի, 2016

Արաս Օզբիլիսը մարզվել է Մադրիդում (ֆոտո)

Ստամբուլի «Բեշիկթաշի» նորեկ Արաս Օզբիլիսը ժամանել է Մադրիդ եւ անցկացրել առաջին մարզումը: Իսպանական «Ռայո Վալյեկանոն» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալելու է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին, որը 2013-ից խաղում էր Մոսկվայի «Սպարտակում»:

Օզբիլիսի՝ մադրիդյան առաջին մարզումը եղել է անհատական ծրագրով, գրում է AS-ը:

Առաջիկայում Արասը բուժզննում կանցնի «Ռայո Վալյեկանոյում» եւ կկնքի պայմանագիր:

Հիշեցենք, որ 25-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար «Բեշիկթաշը» 1.3 միլիոն եվրո էր վճարել «Սպարտակին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում