11:35  ,  26 հունվարի, 2016

Հայաստանի առաջնությունը հետաձգվել է խոզի գրիպի պատճառով

Սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը հետաձգվում է սուր շնչառական վարակների եւ գրիպի տարածման, լայնածավալ շփումների սահմանափակման կանխարգելման նպատակով:

«Գրիպի հետ կապված` առաջնությունը հետաձգվում է մինչեւ փետրվար: Դեռ հայտնի չէ, թե փետրվարին երբ կանցկացնենք առաջնությունը»,- ՀԱՕԿ-ի կայքի հետ զրույցում ասել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը:

Սուսերամարտի Հայաստանի առաջնությունը նախատեսված էր անցկացնել հունվարի 27-ից 30-ը Բյուրեղավանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս