10:17  ,  26 հունվարի, 2016

Մյունխենում հանդես կգա Հայաստանի 8 հրաձիգ

Հրաձգության Հայաստանի հավաքականի 8 ներկայացուցիչներ կմասնակցեն Մյունխենում հունվարի 26-30-ը կայանալիք միջազգային մրցաշարին:

Մրցաշարին կմասնակցեն՝ Զավեն Իգիթյանը (ատրճանակ), Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ), Էլմիրա Կարապետյանը (ատրճանակ), Սուրեն Բերյանը (հրացան), Հրաչիկ Բաբայանը (հրացան), Քրիստիան Լաուերը (հրացան), Իրինա Լաուերը (հրացան), Մարիամ Միքայելյանը (հրացան), Հայկ Բաբայանը (հրացան), Վրեժ Թորոսյանը (հրացան): Թիմին կուղեկցեն երկու մարզիչներ:

«Բոլոր մասնակիցները լավ մարզավիճակում են: Մենք լիահույս ենք, որ կհաջողվի բարձր արդյունքներով վերադառնալ Մյունխենից»,- ՀԱՕԿ-ի կայքի հետ զրույցում ասել հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում