00:55  ,  24 հունվարի, 2016

Միշել Տեր-Զաքարյանի «Նանտը» չպահպանեց 2 գոլի առավելությունը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում «Նանտը» սեփական խաղադաշտում 2:2 հաշվով ավարտեց «Բորդոյի» դեմ խաղը: Մինչեւ 84-րդ րոպեն տանտերերն ունեին 2 գոլի առավելություն, սակայն բաց թողեցին հաղթանակը:

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտն» ունի 29 միավոր եւ «Մարսելի» ու «Լիոնի» հետ բաժանում է 9-11-րդ տեղերը:

Ֆրանսիայի առաջնություն, 22-րդ տուր

«Նանտ» - «Բորդո»՝ 2:2

Կոլբեյն Սիգտորսոն, 1, Ալեխանդրո Բեդոյա, 30 – Շեյկ Դիաբատե, 84, Լորիկ Ցանա, 90+1 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով