23:37  ,  23 հունվարի, 2016

Պաշտոնական. Արաս Օզբիլիսը՝ «Բեշիկթաշի» ֆուտբոլիստ (ֆոտո)

Ստամբուլի «Բեշիկթաշը» պաշտոնապես հայտարարել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ պայմանագիր կնքելու մասին: «Բեշիկթաշի» կայքը հայտնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար թուրքական ակումբը Մոսկվայի «Սպարտակին» վճարել է 1.3 միլիոն եվրո:

«Սպարտակն» իր կայքում շնորհակալություն է հայտնել Օզբիլիսին՝ մաղթելով հաջողություն: Կիսապաշտպանն էլ իր հերթին Instagram-ում շնորհակալություն է հայտնել ռուսական ակումբին:

«Քիչ առաջ պայմանագիր կնքեցի «Բեշիկթաշի» հետ: Այստեղ շատ ջերմ ընդունեցին ինձ: Իմ կյանքում նոր էջ է բացվում: Շնորհակալություն «Սպարտակին» այս 2.5 տարվա համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին ու երկրպագուներին: Հաջողություն եմ մաղթում «Սպարտակին»,- գրել է Արասը:

Արաս Օզբիլիսը 2013-ին Կրասնոդարի «Կուբանից» էր տեղափոխվել «Սպարտակ», որի կազմում անցկացրել է 40 խաղ՝ խփելով 5 գոլ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչեւ այս մրցաշրջանի ավարտը «Բեշիկթաշը» նրան վարձավճարով տրամադրելու է Մադրիդի «Ռայո Վալյեկանոյին»:

A photo posted by Aras Ozbiliz (@arasozbiliz) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով