14:42  ,  22 հունվարի, 2016

Australian Open. Մարգարիտա Գասպարյանը կմրցի Սերենա Ուիլյամսի հետ

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը մրցել է Ղազախստանի ներկայացուցիչ Յուլյա Պուտինցեւայի հետ եւ առավելության է հասել 6:3, 6:4 հաշվով: Գասպարյանը համաշխարհային դասակարգման աղյուսակում 58-րդն է, Պուտինցեւան՝ 76-րդը: Հանդիպումը տեւել է 1 ժամ 26 րոպե:

Գասպարյանն առաջին անգամ է հասնում «Մեծ սաղավարտի» մրցաշարի չորրորդ շրջան: Նրա հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը, որը 6:1, 6:1 հաշվով պարտության է մատնել 18-ամյա ռուսաստանցի Դարյա Կասատկինային:

Գասպարյան - Ուիլյամս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում մրցի ռուսաստանցի Մարիա Շարապովայի եւ շվեյցարացի Բելինդա Բենչիչի դիմակայության հաղթողի հետ՚

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով