16:25  ,  23 հունիսի, 2012

Վենգեր. Վան Պերսին Եվրո-2012-ի լավագույն հարձակվողն էր

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել Եվրո-2012-ում Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսիի խաղի վերաբերյալ:

«Ռոբինն ավելի մեծ հարգանքի է արժանի: Հոլանդացիների քննադատություններն անհիմն են: Վան Պերսին Եվրո-2012-ի լավագույն հարձակվողն էր: Նա ավելի լավ հանդես եկավ, քան մյուս հավաքականների հարձակվողները: Վան Պերսին անում է հնարավոր ամեն բան՝ իր թիմի հաղթանակն ապահովելու համար: Եվրո-2012-ում ես հետեւել եմ նրա խաղին: Ռոբինը հիանալի էր շարժվում՝ ընտրելով ճիշտ դիրք, սակայն թիմակիցները ժամանակին փոխանցում չէին կատարում նրան: Վան Պեսին բարձրակարգ հարձակվողի տիպիկ օրինակ է»,- Արսեն Վենգերի խոսքը փոխանցում է De Telegraaf-ը:

Հիշեցնցնք, որ Հոլանդիայի հավաքականը ոչ մի հաղթանակ չտարավ Եվրո-2012-ի խմբային փուլում: Հոլանդացիները խփեցին երկու գոլ, որոնցից մեկն իր անվան դիմաց գրանցեց 28-ամյա Վան Պերսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով