13:35  ,  20 հունվարի, 2016

Արթուր Աբրահամը Ռամիրեսի հետ կմենամարտի Լաս Վեգասում

Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնական տիտղոսի պաշտպանության մենամարտը կանցկացնի ապրիլի 9-ին Լաս Վեգասում, հաղորդում է Boxingnews 24-ը:

35-ամյա Աբրահամի մրցակիցը լինելու է 24-ամյա մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսը:

Լաս Վեգասում կայանալիք բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտը կլինի ֆիլիպինից Մենի Պակյայոի եւ ամերիկացի Տիմոտի Բրեդլիի միջեւ հանդիպումը, որից առաջ ռինգ դուրս կգան Աբրահամն ու Ռամիրեսը:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ