Սաուդյան Արաբիայի «Ալ Ռաեդ» ակումբը ներկայացրել է թիմի նորեկներին, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիին։
Նորեկների շնորհանդեսին նվիրված ասուլիսից հետո 31-ամյա Պիզելին նաեւ առաջին մարզումն է անցկացրել «Ալ Ռաեդի» կազմում։ Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցների համաձայն՝ բրազիլացին փոխարինելու է գվինեացի կիսապաշտպան Կամիլ Զայաթին։
Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին 2014-ից խաղում էր ղազախական «Ակտոբեում», որից հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակով: Ղազախական ակումբի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 60 խաղի եւ դարձել 12 գոլի հեղինակ:
Սաուդյան Արաբիայի առաջնության 13-րդ տուրից հետո «Ալ Ռաեդը» 10 միավորով 12-րդ տեղում է: Առաջնությանը մասնակցում են 14 թիմեր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում