Աթենքի ԱԵԿ-ի 36-ամյա հարձակվող Նիկոս Լիբերոպուլոսն ու Սալոնիկիի ՊԱՕԿ-ի 38-ամյա դարպասապահ Կոստաս Խալկիասը հայտարարել են Հունաստանի ազգային հավաքականից հեռանալու մասին:
Իրենց որոշման մասին հունական ֆուտբոլի վետերանները հայտնել են Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչում Գերմանիայի թիմից կրած պարտությունից հետո: Երկու խաղացողներն էլ կշարունակեն հանդես գալ ակումբներում:
Հունաստանի հավաքականի 32-ամյա կիսապաշտպան Կոստանտինոս Կացուրանիսը նույնպես մտածում է ազգային թիմից հեռանալու մասին, հաղորդում է Contra.gr-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում