19:20  ,  18 հունվարի, 2016

Մեսիի մասնակցությունը վտանգված է

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասնակցությունը Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղին վտանգված է:

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց «Աթլետիկին» եւ հաղթեց 6:0 հաշվով, սակայն Մեսին մկանային խնդիրների պատճառով փոխարնվեց ընդմիջմանը:

Բուժզննումը ցույց է տվել, որ Մեսին չունի լուրջ խնդիրներ, սակայն ճիշտ կլինի ռիսկի չդիմել, գրում է mundodeportivo-ն:

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը հունվարի 20-ին է եւ տեղի կունենա Բիլբաոյում:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին 23 խաղում խփել է 19 գոլ, կատարել է 9 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում