22:42  ,  16 հունվարի, 2016

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան առաջնությունը հետաձգվել է խոզի գրիպի պատճառով

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան պաշտոնապես հայտնել է, որ պատանիների առաջնությունը հետաձգվում է խոզի գրիպի պատճառով:

«Հաշվի առնելով Հանրապետությունում խոզի գրիպի սրացման դեպքերի ավելացումը, ինչպես նաեւ մի շարք մարզադպրոցներում մարզումների դադարեցումը ՀՁՖ-ն որոշում ընդունեց նախօրոք հայտարարված 2016 թվականի հունվարի 23-ին տեղի ունենալիք ՀՀ պատանիների առաջնությունը հետաձգել 2016 թվականի փետրվարի 25-26-ին:

Կապված ՀՀ պատանիների առաջնության հետաձգման հետ, կհետաձգվեն նաեւ օրացուցային պլանով նախատեսված պատանիների մյուս միջոցառումները եւս»,- նշված է հայտարարությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս