00:33  ,  13 հունվարի, 2016

«Տորպեդոն» ներկայացրել է Ռոման Գրիգորյանին

«Տամբովի» կիսապաշտպան Ռոման Գրիգորյանը տեղափոխվել է Արմավիրի «Տորպեդո», հաղորդում է ակումբի կայքը:

33-ամյա ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել ռուսական ակումբի հետ եւ անցկացրել է առաջին մարզումը: Գրիգորյանը 2014-ից էր խաղում «Տամբովում», որի կազմում մասնակցել է Ռուսաստանի Երկրորդ լիգայի ընթացիկ առաջնության 17 խաղի եւ խփել 8 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով