01:50  ,  9 հունվարի, 2016

Անգլիայի Գավաթ. «Լիվերպուլը» չհաղթեց չորրորդ լիգայի թիմին

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Լիվերպուլը» մրցակցի խաղադաշտում մրցեց անգլիական չորրորդ լիգայի ներկայացուցիչ «Էքսեթեր Սիթիի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

Թիմերը կանցկացնեն եւս մեկ հանդիպում «Լիվերպուլի» ստադիոնում:

Անգլիայի գավաթի խաղարկություն, 1/32 եզրափակիչ

«Էքսեթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 2:2

Թոմ Նիկոլս, 9, Լի Հոլմս, 45+1 – Ջերոմ Սինքլեյր, 12, Բրեդ Սմիթ, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում